Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական կրթության միջազգային ֆորումը

26.09.2016

Կից լուսանկարներ

Դիվանագիտական ակադեմիաների տնօրենների տարեկան հանդիպումը Կանբերայում

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 20-23-ը Կանբերայում (Ավստրալիա) տեղի ունեցավ Դիվանագիտական ակադեմիաների և միջազգային հարաբերությունների ինստիտուտների տնօրենների և դեկանների 43-րդ տարեկան հանդիպումը (որը հայտնի է Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում անունով), որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը:

Ավանդական դարձած այս հավաքին, որի կազմակերպիչն այս տարի Ավստրալիայի ազգային համալսարանի Դիվանագիտության Ասիայի և Օվկանիայի (Խաղաղ օվկիանոսի) քոլեջն էր, մասնակցում էին բոլոր մայրցամաքները ներկայացնող  շուրջ 50 դիվանագիտական ակադեմիաների ղեկավարներ:  Այս տարի անցկացվում էր առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ ավանդական դարձած այս ոչ պաշտոնական ձևաչափը մասնակիցների որոշմամբ դարձել էր անդամակցությամբ կառույց:  

Համաժողովին դիվանագետների կրթությանը և վերապատրաստմանն առնչվող մշտական խնդիրներից բացի քննարկվեցին  գլոբալ կառավարմանը, փոքր կղզի պետություններին, ԱՍԵԱՆ կազմակերպությանը, միջ-տարածաշրջանային հարաբերություններին առնչվող խնդիրներ:

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև նոր լույս տեսած “The New Pacific Diplomacy” գրքի շնորհանդեսը: 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ