Լրահոս / Հայտարարություններ

«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի անդրանիկ նիստը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

11.07.2016

Կից լուսանկարներ

«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի անդրանիկ նիստը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի անդրանիկ նիստը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

 

 

Ամբողջ ալբոմ »

2016 թ. հուլիսի 11-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի` «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի առաջին նիստը, որի թեման էր` «Ղարաբաղյան հիմնահարցն ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ և հետո»: Նիստը վարում էր Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիլեյանը: Նիստի բանախոսներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը,  ՀՀ Նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը, քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ, Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

 Թևան Պողոսյանը խոսեց խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկությունների մասին`  ներկայացնելով հայկական շահերի պաշտպանությունը Ղարաբաղյան հիմնահարցի համատեքստում, շեշտեց բանակցային պաշարի ստեղծման և այն կառույցների գործունեության մեխանիզմների լավ իմացության անհրաժեշտությունը, որտեղ որ ծավալվում է անհատի աշխատանքային գործունեությունը: Վարուժան Ներսիսյանը  ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման և զարգացման պատմական`  այդ թվում և  ներկայիս  փուլերը   իրավան և քաղաքական տեսանկյուններից և  հակամարտության լուծման  հնարավոր հեռանկարները: Հրանտ Մելիք-Շահնազարյանը քննարկեց Լեռնայի Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության համատեքստում, իսկ  Արմինե Ալեքսանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումները, անդրադարձավ տարբեր տերմինաբանական ձևակերպումների արցախյան տարբերակներին` ընդգծելով դրանց օգտագործման իրավական կամ իմաստային նպատակահարմարությունը, ներկայացրեց Արցախի ժողովրդի անցած ուղին ժողովրդավարության կառուցման ուղղությամբ և Արցախում արդեն գոյություն ունեցող ժողովրդավարության ամուր հիմքերը, որը կարող է օրինակելի լինել տարածաշրջանի պետությունների համար:

Վահե Գաբրիելյանն ամփոփեց նիստի քննարկումնների արդյունքները, որին հետևեց ակտիվ հարցուպատասխան և քննարկում: 

 

«Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի ամփոփիչ` «Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» նիստին, որն անցկացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը հանդես եկավ «Հայկական ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» զեկույցով:

 

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ