Լրահոս / Հայտարարություններ
2016-17թթ. ուսումնական տարվա ընդունելության գրավոր քննությունը
06.07.2016
2016 թ. հուլիսի 6-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը անցկացրեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ամենամյա դասընթացի հերթական` յոթերորդ ընդունելության քննության գրավոր փուլը: Քննության առաջին փուլում ունկնդիրներն իրենց ընտրությամբ աշխատանք գրեցին երկու` «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. Վիեննայի` մայիսի 16-ի և Սանկտ Պետերբուրգի` հունիսի 20-ի գագաթաժողովները» և «ՀՀ նախագահությունը ՀԱՊԿ-ում» թեմաներից մեկի շուրջ: Երկրորդ փուլ անցած դիմորդները հուլիսի վերջին կհրավիրվեն հարցազրույցի: Դասընթացը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերին և կավարտվի 2017թ. ամռանը: