Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագետների վերապատրաստման 2016թ. դասընթացի սկիզբը

23.05.2016

Կից լուսանկարներ

Դիվանագետների վերապատրաստման 2016թ. դասընթացի առաջին դասախոսությունը

ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը վարում է դասընթացի առաջին դասը

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 23-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Դիվանագետների և ՀՀ պետական գերատեսչությունների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման» 2016թ. դասընթացը: Դասընթացը վարում են ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետները,  ոլորտին առնչվող ՀՀ այլ պաշտոնատար անձինք, Հայաստանի և արտերկրի ճանաչված դասախոսներ: Արդեն երրորդ անգամ իրականացվող ամենամյա երկամսյա ծրագիրն ընդգրկում է մասնակիցների` ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և դիվանագիտական հմտությունների զարգացմանն ուղղված առարկաներ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան վկայական:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ