Լրահոս / Հայտարարություններ

ԴԴ տնօրեն Վահե Գաբրիելյանը մասնակցեց Դիվանագիտական կրթության միջազգային ֆորումին

28.09.2015

Կից լուսանկարներ

Դեսպան Գաբրիելյանը ներկայացնում է Հայաստանի դիվանագիտական դպրոցը

Դեսպան Գաբրիելյանը խոսում է ԴԴ կազմակերպած «Էլեկտրոնային դիվանագիտություն» կոնֆերանսի մասին

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 23-26-ը Վարշավայում (Լեհաստան) տեղի ունեցավ Դիվանագիտական ակադեմիաների և միջազգային հարաբերությունների ինստիտուտների տնօրենների և դեկանների 42-րդ տարեկան հանդիպումը (որը հայտնի է Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում անունով), որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը:

Ավանդական դարձած այս հավաքին,որի կազմակերպիչներն այս տարի Դիվանագիտության եվրոպական ակադեմիան  (Լեհաստան) և Լեհաստանի  պետական կառավարման ազգային դպրոցն էին, մասնակցում էին 6 մայրցամաքներ ներկայացնող 50 դիվանագիտական ակադեմիաների ներկայացուցիչներ: Հրավիրված բանախոսներից էին նաև Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկին և նախկին վարչապետ Վլոդզիմիրզ Չիմոշևիչը:  

Համաժողովին քննարկվեցին  քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին և դիվանագիտությանը, դիվանագիտական կրթության մեջ նոր տեխնոլոգիաների գործածությանը, Եվրոպական դիվանագիտական կրթությանը, դիվանագետների կրթությանը և վերապատրաստմանն առնչվող այլ խնդիրներ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ