Լրահոս / Հայտարարություններ

ԴԴ տնօրեն Վահե Գաբրիելյանի դասախոսությունը Լյուբլյանայի համալսարանում

20.04.2015

Կից լուսանկարներ

 ԴԴ տնօրեն Վահե Գաբրիելյանի հանդիպումը Սլովենիայի Ազգային Ժողովի նախագահ Միլան Բրգլեզի հետ

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. ապրիլի 20-ին Լյուբլյանայի համալսարանում Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը հանդես եկավ «Հայոց ցեղասպանությունը և դրա շարունակական ազդեցությունը» վերնագրով դասախոսությամբ, որը տեղի ունեցավ «Խաղաղության իրավունքներ» խորագրով միջոցառումների շրջանակներում: Միջոցառումները, որ կազմակերպել էր Լյուբլյանայի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը, ներառում էին նաև Ռուանդայում 1993-94թթ. ՄԱԿ-ի առաքելության հրամանատար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, նախկին սենատոր Ռոմեո Դալերի ելույթը մանկահասակ զինվորների ներգրավման մասին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանության պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդատու Ջենիֆեր Վելշի ելույթը Սրեբրենիցայի դեպքերի և մարդասիրական միջամտության մասին և մարդու իրավունքներին և մարդկային մեծ ողբերգություններին նվիրված այլ ելույթներ և միջոցառումներ: Դասախոսությունն անցավ լի դահլիճում և դրան հետևեցին ներկաների բազմաթիվ հարցեր:

 Լյուբլյանայի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետում և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մի շարք հանդիպումներում դեսպան Գաբրիելյանը քննարկեց դիվանագետական կադրերի պատրաստման և դիվանագետների վերապատրաստման և այդ ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ապրիլի 21-ին Դիվանագիտական դպրոցի տնօրենին ընդունեց Սլովենիայի Ազգային Ժողովի նախագահ դր. Միլան Բրգլեզը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ