Լրահոս / Հայտարարություններ

«Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում

16.10.2014

Կից լուսանկարներ

«Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում

«Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը կազմակերպել էր "Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները" թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարի սկզբին ողջույնի խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Սեմինարի բանախոսներն էին Մալթայում և Ժնևում “DiploFoundation”-ի հանրային դիվանագիտության դասախոս, Միացյալ Թագավորության նախկին դիվանագետ Էլիզաբեթ Գալվեզը, Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի, Ինսբրուքի Մենեջմենթի կենտրոնի դասախոս, հաղորդակցության հմտությունների գծով անկախ խորհրդատու և Ավստրիայի նախկին դիվանագետ Գերլինդ Մանց-Քրիստը, ՀՀ ԱԳ նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և “GK Brand Inc.” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վազգեն Քալաջյանը: 

Հանդիպման նպատակն էր փորձագիտական մակարդակով քննարկել հանրային դիվանագիտության` որպես դիվանագիտության առանցքային գործառույթներից մեկի դերը, դրսևորման և զարգացման ներկա միտումները և այլ երկրների փորձի լույսով անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող համապատասխան ռազմավարությանն ու կիրառվող մեթոդներին, ըստ ամհրաժեշտության նաև ներկայացնել Հայաստանի ազգային բրենդի ստեղծման նոր առաջարկներ և գաղափարներ: Բանախոսների ելույթներին հաջորդեցին հարցեր, ելույթներ մասնակիցների կողմից, ծավալվեց քննարկում:

Հանդիպմանը, որ կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության աջակցությամբ, մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ինչպես նաև ՀՀ այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Հանդիպման տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ