Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական ակադեմիաների տնօրենների 41-րդ հանդիպումը

29.09.2014

Կից լուսանկարներ

Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում Պրետորիայում, 2014թ.

Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում Պրետորիայում, 2014թ.

Ամբողջ ալբոմ »

 Դիվանագիտական ակադեմիաների և միջազգային հարաբերությունների ինստիտուտների տնօրենների և դեկանների 41-րդ տարեկան հանդիպումը

 

Սեպտեմբերի 23-27-ը Պրետորիայում (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) տեղի ունեցավ Դիվանագիտական ակադեմիաների և միջազգային հարաբերությունների ինստիտուտների տնօրենների և դեկանների 41-րդ տարեկան հանդիպումը, որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը:

Ավանդական դարձած այս հավաքին, որը հայտնի է Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում անունով և այս տարի նվիրված էր դիվանագիտական կրթության հաստատություններում ժամանակակից հակամարտությունների ուսուցման խնդիրներին, դեսպան Գաբրիելյանը ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային միջնորդների գործունեության մասին, վերլուծելով այն բանակցային ընդունված մեթոդների կիրառման տեսակետից:

Հանդիպմանը քննարկվեցին նաև գործող ֆորմատի հետագա զարգացման, առկա ռեսուրսների լավագույնս օգտագործման և համագործակցության նոր մեխանիզմների կիրառմանն առնչվող խնդիրներ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ