Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը Բրյուսել և Վիեննա

16.09.2014

Կից լուսանկարներ

ԴԴ ունկնդիրների 2014 այցը Բրյուսել. ԵՄ Խորհուրդ

ԴԴ ունկնդիրների 2014 այցը Բրյուսել. ԵՄ Խորհուրդ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցը միջազգային կառույցներ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ

Սեպտեմբերի 8-12-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների այցը Բրյուսել և Վիեննա: Եվրոպական Միության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ և ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ուսումնական ծրագրում ընդգրկվել է 2013 թվականից:

Սեպտեմբերի 8-ից 10-ը ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵՄ հիմնական կառույցներ՚ Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործունեության ծառայություն և Եվրոպական խորհրդարան: ԵՄ կառույցներում ունկնդիրների համար կազմակերպված դասախոսությունները և դրանց հաջորդած հարց ու պատասխաններն ավելի ամրապնդեցին ունկնդիրների` դպրոցում ստացած գիտելիքները:

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ու ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության մասին: Այնուհետև ունկնդիրները հանդիպեցին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵԱՀԿ, որտեղ նրանց համար կազմակերպվել էին դասախոսություններ ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես Հարավային Կովկասում կազմակերպության ներկայության վերաբերյալ: ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Միավորված ազգերի կազմակերպություն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաև կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:

Այցի ընթացքում ապագա դիվանագետներն այցելեցին նաև Բրյուսելում ու Վիեննայում ՀՀ դեսպանություններ, որտեղ նրանց ընդունեցին ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ Թաթուլ Մարգարյանը և Արման Կիրակոսյանը: Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Մխիթարյան միաբանություն և ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ և միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունըՙ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում: 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ