Լրահոս / Հայտարարություններ

Փոխգործակցության համաձայնագիր Արգենտինայի արտգործնախարարության արտաքին ծառայության ինստիտուտի հետ

03.09.2014

Կից լուսանկարներ

Համագործակցության համաձայնագրի ստորագրում Արգենտինայի ԱԳՆ արտաքին ծառայության ինստիտուտի հետ

Համագործակցության համաձայնագրի ստորագրում Արգենտինայի ԱԳՆ արտաքին ծառայության ինստիտուտի հետ

 

Ամբողջ ալբոմ »

Փոխգործակցության համաձայնագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ու Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջև:

Սեպտեմբերի 3-ին ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի տնօրեն Խուան Վայե Ռալին ստորագրեցին իրենց կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության համաձայնագիր, որը 2011թ. ստորագրված փաստաթղթի ժամկետի ավարտից հետո արդեն երկրորդ համաձայնագիրն էր երկու հաստատությունների միջև: Համաձայնագրի ստորագրումը տեղի ուենցավ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Արգենտինայի փոխարտգործնախարար Էդուարդո Անտոնիո Սուաինի գլխավորած պատվիրակության հանդիպումից և երկու արտգործնախարարությունների պատվիրակությունների միջև խորհրդակցությունների ավարտից հետո

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ