Լրահոս / Հայտարարություններ

«Երիտասարդ դիվանագիտություն – 2014» գիտագործնական դպրոց նախագծի մասնակիցները Դիվանագիտական դպրոցում

07.07.2014

Կից լուսանկարներ

«Երիտասարդ դիվանագիտություն – 2014» նախագծի մասնակիցները Դիվանագիտական դպրոցում

«Երիտասարդ դիվանագիտություն – 2014» նախագծի մասնակիցները Դիվանագիտական դպրոցում

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 7-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության «Երիտասարդ դիվանագիտություն – 2014» գիտագործնական դպրոց նախագծի մասնակիցներին: Նախագիծը միավորում է ՀՀ բուհերի ուսանողների, ինչպես նաև երիտասարդ մասնագետների, որոնք հետաքրքրված են միջազգային հարաբերություններով, և նպատակ ունի պետական և ոչ պետական, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների առաջատար մասնագետների հետ հանդիպումների, նրանց կողմից անցկացվող սեմինարների և վարպետության դասերի միջոցով նպաստել մասնակիցների գործնական գիտելիքների և հմտությունների ավելացմանը: Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը նախագծի մասնակիցներին հանգամանալից ծանոթացրեց Դպրոցի գործունեության նպատակներին, ուղղություններին, «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ընդունելության կարգին, դասավանդման մեթոդներին և Դպրոցի  առանձնահատկություններին,պատասխանեց հյուրերի մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին վերոնշյալ թեմաներին, ինչպես նաև ԱԳՆ աշխատանքի ընդունվելու եղանակին և Դպրոցի գործունեության այլ մանրամասների:  

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ