Լրահոս / Հայտարարություններ

«Օլիվ թրի ինիշիաթիվ» նախաձեռնության ուսանողները Դիվանագիտական դպրոցում

26.06.2014

Կից լուսանկարներ

Օլիվ թրի նախաձեռնության ուսանողները Դիվանագիտական դպրոցում

Օլիվ թրի նախաձեռնության ուսանողները Դիվանագիտական դպրոցում

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 26-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ԱՄՆ «Օլիվ թրի ինիշըթիվ» ուսանողական ֆորումի անդամներին: Ֆորումը Կալիֆորնիայի հալասարանում ստեղծված հարթակ է, որը ներգրավում է տարբեր համալսարանների ուսանողների, նպատակ ունենալով նրանց հնարավորություն տալու ուսումնասիրել տարբեր հակամարտությունների կառավարման և կարգավորման առանձնահատկությունները, կենտրոնանալով մասնավորապես  Մերձավոր Արևելքի և Կովկասի հակամարտությունների վրա: Ուսանողները ունեն տարբեր մասնագիտություններ, և նրանցից ոմանք` հայկական, թուրքական, քրդական ծագում:

Հանդիպման սկզբում Դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը հյուրերին ներկայացրեց Դիվանագիտական դպրոցի գործունեության նպատակները և առանձնահատկությունները, իսկ ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը` Հայաստան - Թուրքիա հարաբերությունների պատմական և ներկա փուլերը: Ելույթներին հաջորդեցին բազմաթիվ հարցեր, մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Հայոց Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի և հարևան երկրների հետ ՀՀ հարաբերություններին:  Ուսանոնղերն արդեն եղել էին Թուրքիայիում և Վրաստանում: 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ