Լրահոս / Հայտարարություններ

Հանդիպումներ ՀՀ դեսպանների հետ

09.06.2014

Մայիսի 26-ից հունիսի 6–ը Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը ու  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող, արտերկրում հավատարմագրված մի շարք ՀՀ դեսպանների ու մշտական ներկայացուցիչների: Արաբական Միացյալ Էմիրություններում, Արգենտինայի Հանրապետությունում, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, Բուլղարիայի Հանրապետությունում, Դանիայի Թագավորությունում, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Ինդոնեզիայի  Հանրապետությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Կանադայում, Հունաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Նիդերլանդների Թագավորությունում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Քուվեյթի Պետությունում, ՀՀ դեսպաններն ու Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունում,  Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությունում ու մի քանի այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչներն իրենց դասախոսություններում անդրադարձան վերոնշյալ պետությունների ու կազմակերպությունների հետ ՀՀ հարաբերություններին: Դասախոսություններին հաջորդեցին հարցուպատասխանը ունկնդիրների հետ և քննարկումներ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ