Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների հանդիպում

22.04.2014

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների հանդիպում-երեկո

Դիվանագիտական դպրոցի տնօրենի ելույթը ԴԴ շրջանավարտների հանդիպում-երեկոյի ժամանակ

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտների երեկո, որին ներկա էին Դիվանագիտական դպրոցի բոլոր տարիների շրջանավարտները, ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի, կառավարության, քաղաքապետարանի ու տարբեր նախարարությունների արտաքին հարաբերությունների վարչության պետեր, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, ով ներկայացրեց դպրոցի անցած ուղին, ձեռքբերած հաջողությունները: Տնօրենը կարևորեց նման հանդիպումների նշանակությունը թե' շրջանավարտների միջև կապերի ամրապնդման, թե'  դիվանագիտական բարձրորակ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերած անձանց և ՀՀ գերատեսչությունների արտաքին կապերի պատասխանատուների միջև կապեր հաստատելու և դպրոցի շրջանավարտների ներուժը լավագույնս օգտագործելու տեսանկյունից: ԵՄ-ի պատվիրակության անունից ելույթ ուենցավ  համագործակցության հարցերով պատասխանատու Հոսե-Մարիա Մեդինա-Նավարոն, ով անդրադարձավ  համատեղ իրականացվող ծրագրերին: «Միջազգային էներգետիկ քաղաքականության նոր զարգացումները» թեմայով զեկույցով հանդես եկավ Ջոն Հոպկինս համալսարանի դասախոս, էներգետիկ քաղաքականության հարցերով մի շարք առանցքային միջազգային կազմակերպությունների խորհրդատու Մանֆրեդ Հաֆները: 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ