Լրահոս / Հայտարարություններ

Վրաստանի ԱԳՆ վերապատրաստման կենտրոնի պատվիրակությունը Դիվանագիտական դպրոցում

03.04.2014

Կից լուսանկարներ

Վրաստանի ԱԳՆ վերապատրաստման կենտրոնի պատվիրակությունը Դիվանագիտական դպրոցում

Վրաստանի ԱԳՆ վերապատրաստման կենտրոնի պատվիրակությունը Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

 Ապրիլի 3-ից 4-ը Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Վրաստանի ԱԳՆ վերապատրաստման կենտրոնի պատվիրակությանը` տնօրեն Մայա Քիփշիձեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Վերապատրաստման կենտրոնի փոխտնօրեն Թամարա Կացիտաձեն, վերապատրաստման և զարգացման գծով աշխատակից Թինիկո Աբուլաձեն, Կենտրոնի աջակցության ԵՄ ծրագրի թիմի ղեկավար Էյքե Նոմը ու փորձագետ Ռիչարդ Լաքինգը: Հանդիպումը տեղի  ունեցավ վրացական կողմի նախաձեռնությամբ, որը Երևանում էր Հայաստանի Դիվանագիտական դպրոցի փորձը ուսումնասիրելու նպատակով: Ինչպես նշեցին հյուրերը, Վրաստանի ԱԳն-ի վերապատրաստման կենտրոնի առաջին այցը հենց Հայաստանի Դիվանագիտական դպրոց էր: Հանդիպման ընթացքում հյուրերը մանրամասնորեն ծանթացան Հայաստանի Դիվանագիտական դպրոցի գործունեությանը` դասընթացների կազմակերպմանը, դասախոսներով ապահովմանը, ուսուցման մեթոդոլոգիային ու գործունեության այլ ոլորտներին առնչվող հարցերին: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ և կարևորեցին երկկողմ համագործակցության շարունակականությունը: 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ