Լրահոս / Հայտարարություններ

ԴԴ տնօրեն Վահե Գաբրիելյանի այցելությունը Տորոնտոյի հայկական կենտրոններ

31.03.2014

Կից լուսանկարներ

ԴԴ տնօրեն Վահե Գաբրիելյան Տորոնտոյում

ԴԴ տնօրեն Վահե Գաբրիելյան Տորոնտոյում

 

 

Ամբողջ ալբոմ »

Միջազգայնագետների միության տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Տորոնտոյում գտվող Դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը մարտի 31-ին այցելեց Տորոնտոյի հայկական կենտրոններ և հանդիպում ունեցավ համայնքային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սբ. Երրորդություն հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Ավագ Քահանա Զարգարյանի և եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Օհան Օհանեսյանի, Միջհարանվանական կառույցի ատենապետ Հակոբ Ջամբազյանի, Հայ կենտրոնի նախագահ Վարանդ Պարսամյանի, ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանի հետ հանդիպումներում ԴԴ տնօրենը ծանոթացավ Տորոնտոյի հայ համայնքի գործունեության առանձնահատկություններին, ներկայացրեց Հայաստանի դիվանագիտական դպրոցի առաքելությունը և գրանցած հաջողությունները:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ