Լրահոս / Հայտարարություններ
Հուշագրի ստորագրում Չեխիայի դիվանագիտական ակադեմիայի հետ
25.04.2013
Ապրիլի 25-ին Պրահայում, Չեխիայի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն, դեսպան Վերա Յերաբկովան ստորագրեցին երկու հաստատությունների միջև Փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն դիվանագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման, միջազգային հարաբերությունների ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և առնչվող այլ ոլորտներում:






